Haytni.com-ը գրում է.

Հայտնի.com-ը բազմիցս տեղեկացրել է,որ Սոֆի Մխեյանը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն` համերգային շրջագայությունների: Օրերս նա ավարտել է իր համերգները և վերադարձել Հայաստան:Սոֆի Մխեյանը իր պաշտոնական էջում կիսվել  է շրջագայություններից ստացած տպավորությունների մասին:Նա գրել է.«Իմ կյանքի հոկտեմբերը` 25 օր:Հեռու տնից` Հայաստանից,բայց փոխհատուցումը` Ձեր սերը:18 քաղաք:Ճանապարհներ,անքուն գիշերներ,բայց լեփ-լեցուն դահլիճներ,անսահման ջերմություն:18 համերգ:Հազարավոր կիլոմետրեր` հարազատներից,ընկերներից,սիրելի  մարդկանցից բաժանող,բայց փոխարենը` Ձեր էմոցիաները,ծափերը,ծաղիկները,կարոտն ու ժպտացող աչքերը:Աչքեր,որ երբեք չեմ մոռանա:Ծափեր,որ դեռ երկար զարկելու են իմ սրտում:Հոկտեմբեր,որ մի տարի արժեր:Շնորհակալ եմ Ձեզ,ու մինչ նոր հանդիպում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել