Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված համերգների մամուլի ասուլիսը:

Ասուլիսին կմասնակցեն՝ աշխարհահռչակ երաժիշտներ Ռուսաստանի Դաշնությունից՝ Իգոր Ֆյոդորովը (կլարնետ), Դենիս Շապովալովը (թավջութակ) և Եվգենի Բրախմանը (դաշնամուր), Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Երզնկյանը, երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի տնօրեն՝ Կարինե Ավդալյանը:

Համերգենրը տեղի կունենան հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում և հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը – Երևանում:

Մենակատարներ՝

Իգոր Ֆյոդորով (Կլարնետ)

Ռուսաստան

Միջազգային մրցույթների դափնեկիր, մասնակցել է բազմաթիվ խոշորագույն միջազգային փառատոնների, հանդես է գալիս 
ինչպես մենակատար, այնպես էլ կամերային ծրագրերով: Կամերային անսամբլում նրա զուգընկերներն են եղել անվանի 
երաժիշտներ Յու. Բաշմետը, Դ.Մացուեւը, Յու. Ռախլինը, Ալ. Գինդինը եւ այլք: Համագործակցում է հռչակավոր դիրիժորներ 
Վ.Գերգիեւի, Վ.Ֆեդոսեւվի, Ալ.Լազարեւի, Վ.Սպիվակովի:

 

 

 

Դենիս Շապովալով (թավջութակ)
Ռուսաստան

Ճանաչված թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում Պ. Ի. Չայկովսկու անվան XI մրցույթի
(1998թ, I մրցանակ): Համերգներով հանդես է եկել ինչպես Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ Ֆինլանդիայում, 
Կորեայում, Դանիայում, Իտալիայում, Իսպանիայում եւ այլ երկրներում: Մեծ հաջողությամբ մասնակցել է միջազգային 
տարբեր փառատոնների: Համագործակցել է անվանի դիրիժորներ՝ Վ.Սպիվակովի, Յու. Բաշմետի, Վ.Ֆեդոսեեւի, Լ.Մազելի, 
Տ.Զանդերլինգի հետ: Կամերային անսամբլներում հանդես է եկել Ռ.Շչեդրինի, Վ.Ռեպինի, Ալ. Լյուբիմովի, Ա.Գինդինի եւ այլ 
անվանի երաժիշտների հետ: Ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակակից երաժշտության տարբեր նախագծերում: Նրա 
արվեստը բարձր է գնահատել աշխարհահռչակ թավջութակահար Մ.Ռոստրոպովիչը:

Եվգենի Բրախման (դաշնակահար)
Ռուսաստան

Ճանաչված դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր: Համաշխարհային ճանաչում նրան բերեց Միլանի Լա
Սկալա թատրոնում անցկացվող Դինո Չիլեայի անվան մրցույթում տարած փայլուն հաղթանակը (1999): Դաշնակահարը 
մենահամերգներով հանդես է եկել աավելի քան 20 երկրներում: Որպես մենակատար հանդես է եկել աշխարհի լավագույն 
նվագախմբերի հետ: Կամերային անսամբլում հանդես է եկել ջութակահարներ Դորա Շվարցբերգի, Անաստասիյա 
Չեբոտարյովայի, ալտահար Դանիլո Ռոսսիի, թավջութակահար Դենիս Շապովալովի, կլարնետահար Իգոր Ֆյոդորովի հետ: 
Նրա նվագացանկը ընդգրկում է ինչպես ակադեմիական ստեղծագործություններ, այնպես էլ ջազային երաժշտություն:

 

Համերգների կազմակերպիչներն են՝

Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամ

Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճուղ

Գլխավոր հովանավոր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ

Հովանավորներ՝

Հայռուսգազարդ ՓԲԸ

Արփա-Սևան ԲԲԸ

 Հայբիզնեսբանկ

Փառատոնի շրջանակներում անցկացվեցին հանդիպումներ, կլոր սեղաններ, էքսկուրսիաներ, համերգներ եւ վարպետության դասեր մասնագիտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ ինչպես Գյումրիում, այնպես էլ Երեւանում:

Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը անցկացեց Գյումրի քաղաքում 2014թ. ապրիլի 10-19:
Կազմակերպիչներն էին՝ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Ժյուրիի կազմում էին հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ՝ 12 հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, Արկանզասի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Մարգուլիսը, 8 միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Միխայիլ Մորդվինովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Լեւ Եվգրաֆովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան, ճանաչված դիրիժոր Բարդիա Կիարասը (Իրան) եւ այլք:  

Մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվեց «Մշակույթների երկխոսություն. համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» ութերորդ միջազգային գիտաժողովը, որի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 70 գիտնականներ աշխարհի 7 երկրներից: Մրցույթ-փառատոնի օրերին կազմակերպվեցին դասական երաժշտության համերգներ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Երաժշտական մրցույթներին մասնակցեցին 2735 երաժիշտ-կատարող՝ 33 երկրներից: Մրցույթներն անցկացվում էին 14 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել