Պետք է բացել հեռախոսային տեղեկատու. համենայն դեպս այսօր ողջ օրն Ինձ զանգահարել են և հարցրել են, թե որտեղ եմ Ես տոնելու Հալոուինը և որտեղ եմ լինելու...Հատուկ այս տոնին սպասողների համար առանձնացրել եմ այն վայրերը, որտեղ խորհուրդ եմ տալիս այցելել և այս պոստում կասեմ նաև Ձեզ, թե որտեղից պետք է գնել դիմակներ և հագուստներ..

Սկսեմ կարևորից. օրիգինալ դիմակներ աքսեսուարներ, կոստյումներ... Մաշտոցի 9, Բաղրամյան 1 հասցեներում գործող A & A brothers սրահներում: Եթե միանաք սրահների ֆեյսբուքյան էջին, կտեսնեք նաև տեսականու մի մասը.

Facebook

ԿամոԲլոգի լուսանկարիչ Արեգն աշխատելու է PANORAMA LOUNGE-ում 19.00-ից, գիտեմ որ Պանորաման շատ լուրջ է պատրաստվում այս տոնին, այնպես որ Ես որոշեցի այս տարի լուսաբանել հենց Պանորամայի միջոցառումը, որը, կարծում եմ, հետաքրքիր կանցնի... Միացեք ֆեյսբուքյան էջին և այցելեք...

ՊԱՆՈՐԱՄԱ 

Halloween with DJ SERJO.. Լեո 52 ակումբը գտնվում է Լեո 52 հասցեում, այստեղ ավելի շատ... ինչպես ասեմ, ոչ թինեյջերական մթնոլորտ է, եթե Դուք ընկերներով, ընկերուհիներով որոշել եք նշել Հալոուինը, բայց ոչ 17 տարեկանների հետ, այցելեք այստեղ: 011 520 152 և 055 884 583 հեռախոսահամարներով կարող եք պարզել գեստ լիստում գրանցվելու տարբերակները... կամ միացեք ֆեյսբուքայն էջին..

LEO 52

Ինչպես նշել էի ԿԱՄԻ ակումբը փոխել է Իր կոնցեպտը, և Հալոուինն այս տարի ակումբը նշում է Իր նոր կոնցեպտով. Երեկոյի հյուրն է Ջիվան Խաչատրյանը և The GentleMans band-ը, այնպես որ այս կերպ Հալոուինը կարող եք նշել Կամիում. 091 50 90 20 հեռախոսահամարով կարող եք ծանոթանալ պայմաններին.

KAMI

Հաջորդ վայրը, որը խորհուրդ կտամ այցելել ՆյուԲարն է, այն գտնվում է քաղաքի հենց կենտրոնում, Հյուսիսային պողոտայում, այնպես որ ավելի մարդաշատ կլինի...և վերջիվերջո հենց այստեղ է նվագում Արամ Չախոյանը:

NEWBAR

Freak DJ Bar-ում նվագելու է Մեր ԳՈՒԵՎՈՆ, այսինքն լավ տրամադրությունը ապահովված է այստեղ, միացեք ֆեյսբուքյան էջին և այցելեք.

FREAK DJ BAR

Monaco Pub-ին ծանոթ չեմ, սակայն այստեղ է կազմակերպում Հալոուին փարթին Ջանիկը, ում ակումբային հասարակությունը գիտի շատ ակումբներից և փաբերից, ու այստեղ է նվագելու Christian Wallace-ը. Ահա փաբի ֆեյսբուքյան էջը, փորձեք, հետո կպատմեք...

MONACO

Եվ վերջին տարբերակը. ճիշտն ասաց դիզայնի առումով լավագույնը, եթե դուք ուզում եք նշել Հալոուինը ոչ թե փարթիի տեսքով, այլ պարզապես ընկերների հետ սուրճ խմելու տարբերակով, իհարկե նաև DJ-ով և հատուկ կոկտեյլներով, ապա ընտրեք այս տարբերակը. Central Park Cafe, 20.00-ից.

CENTRAL PARK

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել