ArmnewsTV.am-ը գրում է․
Սիրիական զինված ուժերի ռազմական ինտենսիվ գործողությունների արդյունքում ոչնչացվել են «Իսլամական Պետություն» խմբավորման հարյուրավոր գրոհայիններ: Սիրիայի «Ազատ բանակ»-ի 50 մարտիկ միացել է Կոբանին «Իսլամական Պետության» պաշարումից ազատելու համար պայքարող քրդերին: Երկար սպասված աջակցությունը տեղաբնակ քրդերն ընդունել են ցնծությամբ: Անսպասելի քայլ են արել նաև ահաբեկիչները. նրանք ազատ են արձակել 25 քուրդ երեխաների: Բացի այդ, ահաբեկիչները փոխել են գրոհների ուղղությունը: Սիրիական ռազմաճակատում հարաբերական անհաջողությունների ֆոնին իսլամիստներն ակտիվացել են հարավային ուղղությամբ` դեպի Բաղդադ: Իսլամիստները ևս մեկ անակնկալ են մատուցել` երեք թշնամական ահաբեկչական խմբավորումներ միավորվել են սիրիական ընդդիմության դեմ: Այս քայլը նրանց հնարավորություն կտա զգալի քանակական առավելության հասնել Սիրիայի «Ազատ բանակ»-ի նկատմամբ:
Խաղաքարտերի վերադասավորումը, սակայն, զգալի արդյունք չի տվել: Կոալիցիոն ուժերի վերջին ավիահարվածներից ենթադրաբար ոչնչացվել է 30 ահաբեկիչ, այդ թվում խմբավորման մի քանի առաջնորդներ, շաբաթ օրը քրդական զորքերը վերադարձրեցին հսկողությունն Իրաքի հյուսիսում գտնվող Զումար քաղաքում և մերձակա գյուղերում: Նույն օրը Իրաքի բանակի զինծառայողներն ու շիա ապստամբները հետ գրավեցին Բաղդադից 60 կմ հեռավորության վրա գտնվող Ջուրֆ ալ Սահար քաղաքը: Ավելին` Հակաահաբեկչական կոալիցիայի հաջողությունները, մի քանի կարևոր քաղաքների գրավումը և Կոբանիի հաջող պաշտպանությունը կարող են պառակտել «Իսլամական Պետության» շարքերը: Կոբանիի պաշարումը շարունակվում է արդեն 40 օր: Հակամարտող 2 կողմերն էլ պարբերաբար հնչեցնում են հաջողությունների մասին իրենց տվյալները, սակայն Կոբանին դեռ պաշարված է:
Տեսանյութը՝ այստեղ