Փոքրիկ Կարոյին, ում մոտ բժիշկներն ախտորոշել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ, անհրաժեշտ է կատարել արյան բաղադրամասերի փոխներարկում: Բոլոր նրանք, ովքեր ունեն II դրական խմբի արյուն, խնդրում ենք աշխատանքային օրերին մինչև ժամը 11-ն այցելել Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն (Ներսիսյան 7)՝ արյուն հանձնելու: Դոնորները կհանձնեն 450 միլիլիտր արյուն, որը որևէ վնաս չի կարող պատճառել առողջությանը, սակայն փոխարենը մեծ օգնություն կլինի բալիկին:
Եթե ցանկանում եք արյուն հանձնել, խնդրում ենք այցելել հիվանդանոց, մոտենալ բժիշկներին և նշել, որ ցանկանում եք դոնոր լինել Կարոյի համար: Դոնորներն արյուն հանձնելուց առաջ պետք է անոթի լինեն, ինչպես նաև՝ երբևէ դեղնախտով հիվանդացած չլինեն: Աղջիկների քաշը պետք է լինի 50կգ և ավելի, իսկ տղաներինը` 60 կգ և ավելի:
Անչափ շնորհակալ ենք արձագանքի և օգնության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել