Big Ben-ն այլևս Բիգ Բեն չէ

Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատի Big Ben աշտարակն անվանափոխվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի անունով. տեղեկացնում է  Associated Press-ը:

 Աշտարակի անվանափոխության տոնական արարողությունը կայացել է երեկ` սեպտեմբերի 12-ին:Թագուհու գահակալության 60-ամյակի կապակցությամբ մի խումբ պատգամավորներ հանդես եկան աշտարակը նրա անունով կոչելու նախաձեռնությամբ, որն ընդունվեց գրեթե միաձայն:

Աղբյուրը


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել