Life.panorama.am-ը գրում է․

Հայաստանում սեքսի մասին հումոր անել չես կարող. Գոռ Հակոբյան

Արդեն մեկ ամիս է`«Արմենիա» հեռուստաընկերության եթերում է «Ֆուլ հաուս» սիթքոմը, որտեղ ներգրավված դերասանները համով-հոտով երիտասարդներ են՝ ըստ շատերի:Life.panorama.am-ն այսօր զրուցել է Ֆելիքսի դերակատար, ծնունդով գյումրեցի Գոռ Հակոբյանի հետ, ով մինչ այդ հայտնի էր իր «Անտիվիրուս» հումորային հաղորդմամբ:

-Այսօրբացի սիթքոմից՝ ուրիշ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Գործնականում՝ ոչ մի, քանի որ սիթքոմը խլում է իմ գրեթե ամբողջ ժամանակը: Այդպիսի տեմպով չեմ հասցնի որակով որևէ բան ձեռնարկել: Այնպես որ, այժմ միայն այս նախագծում եմ զբաղված, մինչև առաջին եթերաշրջանը դեկտեմբերին կավարտվի և ես հունվարի նորից կզբաղվեմ «Անտիվիրուսով»՝ մինչև «Ֆուլ հաուսի» հաջորդ եթերաշրջանը:

-Միթե՞ եթերաշրջանների միջև ժամանակային տարբերությունն այդքան մեծ կլինի:

-Ներկա պահին նախատեսված է երեք եթերաշրջան՝ աշուն, գարուն և մյուս աշուն: Այսինքն՝ ձմռանն ու ամռանը սիթքոմը արձակուրդում կլինի:

-Փաստորեն«Անտիվիրուսի» երկրպագուները չհուսահատվեն և սպասեն:

-Անպայման, քանի որ պահանջված է և շատերն են նրան սպասում:

-Գոռ, չե՞ք ցանկանում «Անտիվիրուս»-ն ավելի լայն ասպարեզ դուրս բերել:

-Գիտեք, երբ նման նախագիծը հեռարձակվում է հեռուստատեսությամբ, փոփոխությունների է ենթարկվում: Չէ՞ որ եթերային էթիկա գոյություն ունի: Չես կարող այն, ինչը youtube-ով ես հեռարձակում, նույնությամբ եթեր տալ: Որակը տուժում է: Երբ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվում էր, բավական կրճատվում էր: Այդ պատճառով որոշեցինք՝ ավելի լավ է միայն youtube-ային տարբերակով լինի: Միևնույն է, այնտեղ ավելի շատ դիտորդ ունի, քան հեռուստատեսությամբ:

-Իսկ բեմից հանդիսատեսի հետ շփվելու մասին չե՞ք մտածում: Ձեր շատ գործընկերներհենց այդպես էլ անում են:

-Չի բացառվում, որ հետագայում նման ֆորմատով հանդես գանք: Ես տարբեր երկրներից հրավերներ ունեցել եմ, պարզապես պահը հարմար չի եղել, քանի որ Հայաստանից այդ պահին բացակայել չէի կարող:

-Այսօրվա հայկական հումորի որակից գո՞հ եք:

Կան մարդիկ, ովքեր «անկապությամբ» են զբաղվում, չես հասկանում ասելիքը: STAND UP հումորը բարդ գործողություն է ու յուրաքանչյուրին հասանելի չէ: Բայց որակյալ հումոր այսօր մենք ունենք: Նույնիսկ մի քանի նախագծեր կարող եմ նշել, որոնք երկար տարիների կյանք ունեն: Չեմ կարծում, եթե վատը լինեին, այդքան երկար կապրեին:

-Բայց հումորը պե՞տք է սահմաններ ունենա:

-Կախված է ուղղվածությունից, եթե թեմատիկ է, ապա ճիշտ կլինի իր ուղղվածության մեջ մնա, չկրճատվի, որ ուղղվածությունը չկորի: Օրինակ` ռուսական «Универ» սիթքոմում միայն սեքսի մասին է խոսվում, դա է իր ուղղվածությունը: Հայաստանում, բնականաբար, նմանատիպ հումոր անել չես կարող, մեր մենթալիտետն է այլ:

-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Այո, ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել