Orer.am-ը գրում է․

Էբոլա հեմոռագիկ տենդով վարակվածների թիվը 13 703-ի է հասել: Տեղեկությունը լրագրողներին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Այլուորդն է հայտնել: Ընդ որում, վարակման դեպքերի գերակշիռ մեծամասնությունը (13 676) երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիերա-Լեոնեին է բաժին հասնում: Իսկ ահա զոհերի թիվը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ավելի քան 5 հազար է կազմում:
Այլուորդի խոսքով, Լիբերիայում մահացու հիվանդությամբ վարակման 6535, Սիերա-Լեոնեում՝ 5232, եւ Գվինեայում՝ 1906 դեպք է գրանցվել: Հիվանդացության դեպքեր նաեւ Մալիում, Իսպանիայում եւ Միացյալ Նահանգներում են նկատվել: Նիգերիայում եւ Սենեգալում համաճարակը դադարեցված է համարվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.orer.am/?p=30492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



