Տղաների մի մասսա կա, որոնց ես անվանում եմ «Ուզող տղա»: Այս մասսան միշտ մի աղջկա ուզում ա ու կապ չունի` էտ աղջկան սիրում ա, թե չէ, կապ չունի՝ էտ աղջկա հետ ինքն ընդհանրապես կարա շփվի, թե չէ, մեկ ա ինքը ուզում  ա: 
Այս տղերքի «Սեփական» արտահայտությունն ա. «Ինքը իմ ուզածն ա»: 
Այս տղերքին երբեք չես հանդիպի իրենց սեփական ինստիտուտի դեմը, բայց զատո կհանդիպես ուզած աղջկա ինստիտուտի դեմը, բայց իրենց երբեք մենակ չես տեսնի. միշտ կամ ընկերն ա կամ կուրսի տղերքի կեսը հետը գալիս են, հիմնական պատճառը. «Բա որ էտ աղջիկը ուրիշ ուզող ունենա, բա բազարին հո մենակ չի՞ լինի»: 
Այս տղերքը երբեք ռիսկ չեն անի մոտենալ աղջկան: Նրանք անգիր գիտեն այդ աղջկա կուրսի տղերքի սոտվիի համարները ու մաշնի համարները: Այս տղերքը շատ արագ իրանց ուզած աղջկա կուրսում ունենում են նոր, յուղը վրեն «Լավ ախպեր» կամ մինիմում «Լավ ախպոր փոքր ախպեր», որի հիմնական պարտականությունն ա. «Դասի 80 րոպեների ընթացքում այդ աղջկանից աչք չկտրել»: 
Այս տղերքի կողմից աղջկան հաճելի բան մատուցելու հարցում ֆանտազիան մաքսիմում մի փունջ ծաղիկ նվիրելն է կամ էլ մյախկի իգրուշկա ու անպայման էտ աղջկա բոյից մեծ:
Այս տղերքի կողմից հաճախ արվող արտահայտություներն են. 
«Ախպեր ուզող ունի էս աղջիկը»: 
«Տո թող ախպերը գա ինձի տենա»: 
«Ես էսօր քուչում կուրսվելու եմ»: 
«Էս աղջկա հետևից եկող բան չի եղե՞լ»: 
«Ապեր, եթե էս աղջկան ուզող գա, համարս գրի, ասա, թող ինձ զանգի էլի»: 
«Ախպեր, ես իմ ռամսերը արդեն տեսնում եմ»:

Այս տղերքի համար առաջին առաջարկության ժամանակ «Հա» ասող աղջիկը պարյադչնի չի:

Հ.Գ. Ինչի սենց լավ գիտեմ էս մասսային... ասեմ. ոչ վաղ անցյալում ես էլ էի նրանցից մեկը: 
Բարի գիշեր։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել