Վերջին ամիսների ընթացքում արդեն 5-6 տարբեր մարդկանցից լսում եմ, որ անձամբ իրենց կամ իրենց ծանոթների աշխատավայրերում վերադասները ծածուկ կամ բացեիբաց կերպով հետաքրքրվում են, թե իրենց աշխատակիցները քանի «ըննդիմադիր» ընկերներ ունեն (ռեալ կամ վիրտուալ), ինչ տիպի հարաբերությունների մեջ են նրանց հետ և որքանով են կիսում նրանց գաղափարներն ու տեսակետները: Նաև ասում են, որ ոմանք, «զգուշավորություն» դրսևորելով, նույնիսկ ընկերների ֆիլտրացիա են իրականացնում:
Էս էն հարցերից ա, որտեղ իշխանություններին բացարձակապես չեմ կարա մեղադրեմ: Նախ, ամենավերևներից նման ճղճիմ հրահանգ իջեցնելու հավանականությունն արդեն իսկ ողորմելիություն ա, ու երկրորդ, ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարող են մարդու վրա նման «հրահանգները» ինչ-որ «ազդեցություն» թողնել: Լավ, բա եթե էդ «ընդդիմադիրները» լինեն ձեր սիրելի մարդիկ կամ ընտանիքի անդամները, էդ դեպքերում ի՞նչ եք անելու:
Ու ընդհանրապես, պիտի մի բան էլ շնորհակալ լինենք նման «հրահանգներ» իջեցնողներից, չէ՞ որ վերջին հաշվով ոչ թե «ընդդիմադիրներն» են «տուժվում», այլ բացահայտվում են «ընդդիմադիրներից» հուշտ լինողների իրական կերպարները: