1in.am-ը գրում է․
Վերջերս հայր դարձած Էշթոն Քաթչերը այցելել է Օ’Բրայենի թոք շոուին: Իհարկե, դերասանը չի կարողացել զսպել ոգևորությունը, որը կապված է նրա սոցիալական դերի հետ, գրում է Spletnik.ru-ն:
Հայրության առաջին ամսավա տպավորությունները նա հետևյալ բառերով է նկարագրել. «Դա ուղղակի անհավանական է: Դա կյանքում ամենամեծ բանն է: Բարեբախտաբար մենք ժամանակ ունենք, որը կարող ենք ազատ տնօրինել: Այդ պատճառով էլ մեզ դայակներ և այլ անձնակազմ հարկավոր չէ: Մենք միասին ենք հոգ տանում մեր դստեր մասին»:

Միլայի և Էշթոնի դստեր անունը Ուայաթ է, որը շատերը բավականին տարօրինակ են համարում: Դերասանը այսպես է մեկնաբանել. «Սկզբում մենք մեկ այլ անուն էինք ընտրել: Սակայն օրերից մի օր ես հասկացա, որ այդ անունը չի համապատասխանում:
Հենց այդ ժամանակ էլ ես որոշեցի որքան հնարավոր է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: Մենք այդ պահին բասկետբոլի խաղի էինք գնում, և ես թվարկում էի այն ամենը, ինչ աչքիս ընկնում էր՝ գրառում, ճանապարհ, պատ, դուռ….Միլան ասաց՝ Shut up! (Ձայնդ կտրիր): Եվ հենց այդ պահին էլ իմ գլխում միտք ծագեց: Եվ մենք որոշեցինք փոքրիկի անունը Ուայաթ դնել: Իսկ երկրորդ անունը Իզաբել է»:
Քաթչերն այնքան է հպարտանում դստեր յուրահատուկ անունով, որ նույնիսկ Համացանցում գնել է այն բոլոր իրավունքները, որոնք բացառում են Ուայաթ Իզաբել թեմայի շուրջ բոլոր տարբերակները:
«Ես չեմ ցանկանում, որ դստերս անունով պոռնոկայք անվանեն»,- կատակում է Էշթոնը: