168.am-ը գրում է․
Մի օր Լիզի Վելասկեսն իր փոստարկղում մի տեսանյութի հղում գտավ, որը վերնագրված էր՝ «Աշխարհի ամենասարսափելի կինը»: Տեսանյութն ավելի քան 4 միլիոն դիտում ունեցավ, ինչպես նաև մեկնաբանվեց բազմաթիվ օգտատերերի կողմից: Մեկնաբանությունները հիմնականում բացասական բնույթի էին: Դրանցից մեկում ասվում էր. «Սպանիր քեզ, Լիզի»: Լիզին ծնվել է շատ հազվադեպ հանդիպող խնդրով՝ նրա օրգանիզմը չի յուրացնում ճարպերը: Չմահանալու համար նա ստիպված է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ հաց ուտել: Այժմ նա 152 սմ հասակ ունի և կշռում է 25 կգ: cluber.com կայքը կազմել է նրա կյանքի 10 կանոնների ցանկը:
1. Լավ մարդկանց հետ միշտ էլ կարող է վատ բան պատահել: Շատ հեշտ է ամեն ինչում մեղադրել ինքդ քեզ: Պետք չէ այդպես անել: Պետք չէ ձեզ և շրջապատող մարդկանց ապացուցել, որ դա ձեր մեղքն է, ու արդարանալ: Պարզապես ընդունեք այն փաստը, որ երբեմն վատ բաներ են պատահում: Արդարացի՞ չէ: Իհա՛րկե: Բայց ոչինչ չես կարող անել:
2. Երբ ես ստացա այդ տեսանյութի հղումը, նվաստացումից ու տխրությունից բացի՝ ես զզվանք զգացի: Մարդիկ, ովքեր պատրաստել էին այդ տեսանյութը, և ովքեր այդքան տգեղ մեկնաբանություններ էին թողել, իմ մասին ոչինչ չգիտեին: Չգիտեին՝ ես ինչ մարդ եմ, ինչ եմ զգում, ինչ կարող եմ անել: Ես լավ մարդ եմ: Ես գիտեմ, որ ուրիշների համար կարող եմ լավ բաներ անել: Իսկ ինձ նայել էին միայն մի կողմից՝ արտաքին տեսքից՝ անտեսելով մնացած ամեն ինչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ