Մարդկանց կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի տիպերի.
1. Երբեք կարմիր լույսի տակ չանցնողների, նույնիսկ այդ հնարավորությունը չգիտակցողների:
2. Կարմիր լույսի տակ գիտակցաբար չանցնողների: Այսինքն՝ գիտեն, որ կա էդպիսի հնարավորություն, բայց զսպում են իրենց:
3. Հիմնականում կարմիրի տակ չանցնողների, բայց այլեւայլ հանգամանքներում, եթե փողոցն ազատ է, եթե շտապելու խնդիր կա և այլն, կարմիրի տակ էլ անցնողների:
4. Ոնց պատահի՝ ամեն լույսի տակ էլ անցնողների։
5. Տո հենց ինադու մենակ կարմիրի տակ անցնողների:
էս տիպերի հարաբերությունն էնքան էլ պարզ ու ակնհայտ չի, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Թվում է, թե 1 և 2 խմբերն ամենաճիշտ քաղաքացիրներն են: Հաճախ են, չէ՞ ասում, թե բա եթե բոլորս կանաչի տակ անցեինք, մեքենայում վարորդից չծխել պահանջեինք և այլն, ամեն բան լավ կլիներ երկրում: Բայց կան հարցեր: Նման գերօրինապաշտ քաղաքացիները եղել են տոտալիտար ռեժիմների ամենալոյալ քաղաքացիներ՝ ենթարկվելով այն կարգերին, որոնք նրանց պարտադրվել են, կատարելով Հիտլերի և Ստալինի ամենադաժան հրամանները....: Մյուս կողմից կարմիրի տակ անցնողների 3 տեսակներն են: Սրանք, օրինակ, պաշտոն ստանալով՝ կարող են կաշառք վերցնել, կարող են օրենք խախտել: Բայց նաև Հիտլերի հրամանը չկատարել: Նաև չենթարկվել, դիմադրել, ըմբոստանալ: Կամ թքած ունենալ տվյալ հասարակության մեջ տարածված կարծրատիպերի վրա: Կարող են մեծ հանցագործներ դառնալ, բայց նաև մայրցամաքներ հայտնագործել: Մի խոսքով, կյանքն ավելի բարդ է իրականում, քան ներկայացվում է սեմինարների ժամանակ: )
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10205204209249055?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել