Աբովյան քաղաքում բախվել են ГАЗ 32105-ն ու ВАЗ 2104-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. shamshyan.comShamshyan.com-ը գրում է․

Այսօր` հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երիտասարդական և Ինտերնացիոնալ փողոցների խաչմերուկում բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 59-ամյա Հրաչիկ Կիրակոսյանի վարած ГАЗ 32105 մակնիշի ՊՆ 0163 Մ համարանիշի և Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ, 40-ամյա Տիգրան Եղիազարյանի վարած ВАЗ 2104 մակնիշի 34 ԼA 552 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 2104-ը գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել