Shabat.am-ը գրում է․
Պոռնոինդուստրիայի ներկայացուցիչների կողմից քաղաքականությամբ հետաքրքրվելը շատերի համար ուղղակի անհասկանալի է։ Սակայն, փորձը ցույց է տալիս, որ հայտնի պոռնոդերասանների համար քաղաքական գործունեությամբ զբաղվելը բավականին ցանկալի գործ է։ Երևի թե, ընդհանուր բաներ շատ կան այդ երկու «հակադիր» ոլորտներում։
Ինչևէ, ստորև ձեզ ենք ներկայացնում քաղաքական գործիչներ դարձած 5 պոռնոդերասանուհիների։
Սթորմի Դենիելս (Stormy Waters)
Հայտնի պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը 2009 թվականին իր թեկնածությունն էր առաջադրել Սենատի ընտրություններում։ ԱՄՆ–ի համար բարեբախտաբար, Սթորմիի երազանքն իրականություն չդարձավ, և նա չընտրվեց։
Ֆրեդերիկա Զարրի
Իտալացի պոռնոդերասանուհի Ֆրեդերիկա Զարրին հայտնի է ոչ միայն մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում խաղացած դերերով, այլև իր քաղաքական գործունեությամբ։ Զարրին «Ազատության ժողովուրդ» կուսակցության առաջնորդն է։
Միլլի Դ՛աբրաչչո
Եվս մեկ իտալացի պոռնոդերասանուհի է հայտնի քաղաքական գործունեությամբ՝ Միլլի Դ՛աբրաչչոն։ 1978թ. «Միսս Իտալիա»–ի հաղթող դարձած Միլլին 1984–ից սկսեց նկարահանվել պոռնոֆիլմերում։ 2008-ից նա դարձել է Իտալիայի Սոցիալիստական կուսակցության անդամ, ապա մասնակցել Մոնցայի և Տորե դել Գրեկոյի քաղաքապետի ընտրություններին։
Դոլլի Բաստեր
Երկար տարիներ պոռնոֆիլմերում հանդես եկած Դոլլի Բաստերը 2004 թվականին փորձ է արել ընդգրկվել Եվրախորհրդարանում՝ որպես չեխական կուսակցություններից մեկի թեկնածու։ Սակայն, նրան ևս չի հաջողվել ընտրվել. կուսակցությունը ստացել է ընտրողների քվեների 0.71%–ը։
Մերի Քերի
Հայտնի պոռնոդերասանուհի Մերի Քերին 2003 թվականին մասնակցել է Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններին՝ որպես անկախ թեկնածու։ Շատերն են հիշում այդ ընտրությունները, որոնց արդյունքում նահանգապետ ընտրվեց մեկ այլ դերասան, բայց ոչ պոռնոֆիլմերի՝ Առնոլդ Շվարցնեգերը։