1. Քանի դեռ ողջ ես, ամեն ինչ հնարավոր է
Միայկ հարգելի պատճառը, որի դեպքում Դուք կարող եք հանձնվել, Ձեր մահն է։ Քանի դեռ Դուք ողջ եք (ազատ եք և առողջ), Դուք ունեք ընտրություն, որպեսզի փորձեք այնքան, մինչև հաջողության հասնեք։

2. Եղեք իրատես
Ինչ-որ բան առաջին անգամից յուրացնելու հավանականությունը շատ փոքր է։ Ցանկացած բան սովորելու համար ժամանակ է պետք, իսկ սկզբում Դուք սխալներ կգործեք։ Սովորեք Ձեր սխալների վրա։

3. Դուք ուժեղ եք
Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք։ Մի փոքր անհաջողությունը բավական չէ, որպեսզի Ձեզ հետ պահի հաջողության տանող ճանապարհից։ Բավական չի լինի նաև 10, 100 կամ 1000 անհաջողությունները։

4. Դրսևորեք Ձեզ
Եթե Դուք ուզում եք հայտնի լինել, ինչպես ուրիշ մեկը, ապա դա թուլություն է, և խոսում է այն մասին, որ Դուք հանձնվում եք։ Դուրս եկեք և ցույց տվեք Ձեզ աշխարհին, ինչպես նաև ինքներդ ձեզ։ Դուք անհաջողության կմատնվեք միայն այն ժամանակ, երբ հանձնվեք։

5. Արվե՞լ է դա անցյալում
Եթե ինչ-որ մեկը կարողացել է անել, կարող եք և Դուք։ Եթե չի կարողացել ոչ ոք, ուրեմն Դուք կլինեք առաջինը։

6. Հավատացեք Ձեր երազանքներին
Մի դավաճանեք ինքներդ Ձեզ։ Կյանքում լինում են շատ մարդիկ, որոնք ասում են Ձեզ, որ ինչին Դուք փորձում եք հասնել, անհնար է։ Թույլ մի տվեք ոչ մեկին կործանել Ձեր երազանքները։

7. Ձեր ընտանիքը և ընկերները
Թույլ տվեք այն մարդկանց, որոնց Դուք սիրում եք, դառնալ ոգեշնչվածության պատճառ Ձեզ համար, որպեսզի շարունակեք վստահ շարժվել առաջ։ Միգուցե հարկ լինի նայել աշխարհին մեկ ուրիշ դիտանկյունից, ավելի շատ սովորել, ավելի շատ փորձել, բայց երբեք չհանձնվել։

8. Կան շան մարդիկ, ովքեր ավելի վատ վիճակում են, քան Դուք
Հենց այս պահին կան շատ մարդիկ, ովքեր շատ ավելի վատ վիճակում են և շատ ավելի վատ պայմաններում են ապրում, քան Դուք։ Կցանկանայի՞ք հրաժարվել  ամենօրյա  5 կմ-անոց վազքից։ Մտածեք այն մասին, ովքեր նույնիսկ քայլել չեն կարողանում և ինչեր էին պատրաստ զոհել ամեն օր 5 կմ վազելու համար։

9. Ավելի լավը սարքեք Ձեր աշխարհը
Երբ Դուք հասնեք այն ամենին, ինչին ձգտում եք, Դուք կարող եք օգտագործել Ձեր հաջողությունը՝ Ձեր և Ձեր սիրելի մարդկանց աշխարհը փոխելու համար։

10. Դուք արժանի եք երջանկության
Երբեք թույլ մի տվեք ոչ ոքի համոզել Ձեզ հակառակը։ Դուք արժանի եք երջանկության և հաջողության։ Պահպանեք այդ տրամադրությունը և երբեք մի հանձնվեք, քանի դեռ չեք հասել Ձեր վերջնագծին։

11. Ոգեշնչեք ուրիշներին
Ոգեշնչման աղբյուր եղեք ուրիշների համար՝ հրաժարվելով հանձնվել։ Ով գիտե՝ ինչերի կարող են հասնել Ձեզ շրջապատող մարդիկ, երբ տեսնեն, որ Դուք երբեք չեք հանձնվում։


12. Դուք արդեն շատ մոտ եք
Այն ժամանակ, երբ Դուք որոշում եք հանձնվել, Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե ինչ մոտ եք հաջողությանը։ Հիշեք, որ Ձեզ միշտ մի մազ է բաժանում հաջողությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել