1in.am-ը գրում է․
Սինգապուրի Գերագույն դատարանը վճռել է, որ օրենքը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում տղամարդկանց միջև սեքսի համար, համապատասխանում է երկրի Սահմանադրությանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Դատարանի որոշումը եղել է այդ նորմը չեղյալ հայտարարելու վերաբերյալ մերսողի և սինգապուրցի գեյ-զույգի միջնորդության պատասխանը: Նրանց կարծիքով՝ գեյերի սեռական կապի համար քրեական պատասխանատվությունը խախտում է իրենց սահմանադրական իրավունքները:
Մերսողը ձերբակալվել է 2010 թ. հանրային զուգարանում տղամարդու հետ օրալ սեքսով զբաղվելու համար: Գեյ-հայցվորներն ինտիմ հարաբերություններ ունեն 15 տարի:
Տղամարդկանց միջև սեքսուալ հարաբերությունների արգելքի խախտումը Սինգապուրում պատժվում է մինչև 2 տարվա ազատազրկմամբ, մինչդեռ լեզբիական սեքսը սինգապուրյան օրենսդրությունը չի արգելում:



