Լուսանկարիչ Քրիստիան Ռոդրիգեսը, ով ներկայումս բնակվում է Բարսելոնայում, մանրակրկտորեն փաստագրում է վիետնամական կրկեսի անցուդարձը։ Դուք հավանաբար լսած կլինեք տխուր ծաղրածուների մասին հեքիաթները։ Այս կրկեսում ամեն ինչ մոտավորապես այնպես է, ինչպես այդ հեքիաթներում։ Լայն ժպիտով վառ կերպարի տակ թաքնված են չքավորությունն ու վախը ապագայի հանդեպ։ Բեմին ծաղրածուի կերպարով հանդես եկող այս մարդիկ ստիպված են ֆիզիակական ծանր աշխատանք կատարել։
1. Ռոդրիգեսի բազում լուսանկարներում մարդկանց շուռ եկած դիրքը խորհրդանշում է նրանց տակնուվրա եղած կյանքերը։ 
2. Այս լուսանկարչական նախագծի իրագործման համար լուսանկարիչը բավականին երկար ժամանակ է անցկացրել կրկեսի վիետնամցի աշխատակիցների հետ։ Նա լավ գիտի, թե ինչ կյանքով են ապրում այս մարդիկ։ Մի անգամ Ռոդրիգեսն ասել է.
Նրանք ապրում են հին թատրոնում, ու նրանց կյանքը հիմնահատակ կործանված է։
3. Նկարչի խոսքերով՝ կրկեսի դերասանները փորձում են թաքցնել իրենց կյանքի դժվարությունները. նրանք ամաչում են դրանցից։ Նրանցից շատերը ժամանակակից սմարթֆոններ ունեն, սակայն նրանք չեն կարող իրենց թույլ տալ կարգին տուն վարձել։
4. Ես փորձել եմ լուսանկարներում շեշտը դնել առօրյա կյանքի վրա, պատկերել նրանց շատ մոտիկից և ցույց տալ կրկեսի հակառակ կողմը։
6. Երբ Քրիստիան Ռոդրիգեսն անցյալ տարի ժամանեց այստեղ, նա ընդամենը 130 եվրո ուներ։ Այդ գումարով նա կարողացավ 3 ամիս ապրել այստեղ։
7. Ռոդրիգեսի լուսանկարների հերոսներն անգամ այդ խղճուկ գումարն էլ չունեն։ Այդ բոլոր կրակները, գույները, հանդերձանքները և կրկեսային այլ պարագաները ոչ այլ ինչ են, քան կենսակերպ, որից նրանք չեն ցանկանում հրաժարվել։
















