Shabat.am-ը գրում է․

Երևանի ավագանին հոկտեմբերի 29-ին գումարված հերթական նիստում քվեարկությամբ հավանություն է տվել բանաստեղծ, արձակագիր,  Մնացական Թարյանի, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Կարապետյանի, ինչպես նաև լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները որոշ վերապահումներ ունեին օրակարգի Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման մասին որոշման նախագծի հետ կապված:

Ավագանին քվեարկությամբ հավանություն տվեց հայ մեծանուն պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը Երևան քաղաքի Նալբանդյան - Արամի - Բուզանդի - Հանրապետության փողոցներով պարփակված հատվածում տեղադրելու մասին որոշմանը:

Ավագանու հավանությանն են արժանացել նաև օրակարգում ընդգրկված բնակարանների անհատույց օտարման, ինչպես նաև հողամասերի գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ հարցերը:

Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել նոյեմբերի 26-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել