ArmnewsTV.am-ը գրում է.
Ամբողջ աշխարհով Հայաստանը իր երաժշտությամբ ներկայացնող դաշնակահարը նորից տանն է, նոր ասելիքով: Երևանի տարեդրձի առթիվ Տիգրան Համասյանը «Ջազ 2796» համերգով հայ երաժշտասերին է ներկայացնում իր նոր ալբոմը: 5-20-րդ դարի հոգևոր ստեղծագործությունները երաժիշտը կատարում է տրիոյով: Բաս-կիթառահարն ու հարվածայինը հայեր չեն, բայց նրանց երաժշտական պաշարն այնքան մեծ է, որ Տիգրանն ընտրել է հենց նրանց: Իր ստեղծած երաժշտությանը դժվարանում է ոճային դասակարգում տալ:
Բրիտանական Գարդիան պարբերականը ֆիլմ է նկարահանել համասյանի մասին, նրան կոչել ամենագրավիչ ջազ դաշնակահար: Երաժշտի համար տեսախցիկի հետ աշխատանքն անսովոր էր: Հենց այդ պատճառով նկարահանող խումբը ստեղծում էր միջավայր, որ նրա աշխատանքը լիներ միայն իր հարազատ գործիքի հետ:
Երաժիշտը պատրաստվում է եկող տարի ներկայացնել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշար` խորհրդանշական 100 համերգներով: Երաժիշտը մեկ այլ նախաձեռնություն էլ ունի: Ցանկանում է համերգներ տալ նաև Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիներում և այդ ուղղությամբ արդեն աշխատում է: Արդեն ունի մի քանի պայմանավորվածություն Թուրքիայում համերգներով զբաղվող կազմակերպությունների հետ:
Տեսանյութը՝ այստեղ