Mypage.am-ը գրում է․

Նոր iPhone-ի լույս տեսնելուց հետո արդիական դարձան այն խոսակցությունները, թե Apple-ն այլևս նույնը չէ: Android-ի երկրպագուներն անգամ հայտարարեցին, որ իրենց համակարգը վերջապես առաջատար է դառնում:

Բայց փաստը մնում է փաստ, որ iPhone-ը դեռևս առաջատար դիրքերում է: Apple-ը լավագույն սմարթֆոնների հեղինակն է: MyNews-ը փորձել է պարզել 5 պատճառ:

Կայունություն

Ընտրությունն առավելություն է, եթե իմաստ ունի: Թեև Android-ի տարբերակների քանակն ուժեղ կողմ է թվում, բայց դա հանգեցնում է նրան, որ օգտատերերի մոտ բացասական փորձ է առաջանում համակարգի հետ շփման արդյունքում:

Այս նկարում պատկերված են Android-ի ամենատարածված տարբերակները: OpenSignal ընկերության տեղեկատվության համաձայն՝ այսօր գոյություն ունեն Android-ի ավելի քան 18 հազար տարբերակ: Համեմատեք iOS-ի առկա տարբերակների քանակի հետ…

App Store

Սա մի տեղ է, որտեղ նոր ծրագրերն ու հների թարմացումներն առաջինն են հայտնվում: Հաճախ դրանց Android-տարբերակները բավականին ուշ են հայտնվում:

Վտանգավոր ծրագրային ապահովվման բացակայություն

F-Secure ընկերության մանրամասն հաշվետվությունը ցույց է տալիս, որ վտանգավոր ծրագրային ապահովվման 99%-ը կենտրոնացած է Android-ի օգտատերերի վրա: Android-ի թարմացումների հետ խնդիրները դառնում են հաքերների հիմնական թիրախը: Դուք անգամ կարող եք հավելվածների պաշտոնական խանութից ներբեռնել և տեղադրել վտանգավոր ծրագիր, ինչը բացառվում է App Store-ի պարագայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել