1in.am-ը գրում է.
Կանանց մեծամասնությունը երազում է ավազի ժամացույցի նմանվող կազմվածք ունենալ, սակայն երբեմն այդ ձգտումը կարող է մոլագարության հասնել: Հենց դա էլ տեղի է ունեցել Նյու Յորքի բնակչուհի Քելի Լի Դիկեյի հետ, ով երազում է նմանվել մուլտիպլիկացիոն կերպար Ջեսիկա Ռեբիթին:
«Ամեն ինչ սկսվեց յոթ տարի առաջ,- հիշում է կապույտ մազերով 27-ամյա ամերիկուհին: -Երբ ես տեսա Ջեսիկա Ռեբիթին, որոշեցի նրան նմանվելու համար զբաղվել իմ կազմվածքով: Այդ նպատակով ես սկսեցի կորսետ կրել»,- պատմում է Քելին:
Քելին խոստովանում է, որ այդ կորսետը օգնել է ոչ միայն հղկել կազմվածքը, այլև ազատվել շատ բարդույթներից:
Ջեսիկա Ռեբիթի պես գոտկատեղ ունենալու համար աղջիկը յոթ տարի շարունակ կորսետ է կրել և մարզվել է:
Չնայած, երկար տարիների ջանքերից հետո նա այժմ 40սմ-ով գոտկատեղ ունի, Քելին խորհուրդ չի տալիս հետևել իր օրինակին:
«Կորսետ կրելիս հարկավոր է շատ զգույշ լինել: Ծանրություն բարձրացնել չի կարելի: Սակայն ես չեմ հետևել այդ կանոններին: Սակայն երբեմն հանում են այն»,- խոստովանել է նա:
«Ես ինձ լավ եմ զգում կորսետով, և չնայած ոչ բոլորն են հիանում իմ կազմվածքով, ես դա անում եմ հանուն ինձ: Ինձ դուր է գալիս փոխել մարմինս: Դա իրականում զվարճալի է»,- պատմել է Քելին Mirror-ին տված հարցազրույցում:










