Պարզ է, որ օրենքները ստեղծվում են ոչ թե հասակության և պետության փոխհարաբերությունների կարգավորման համար, այլ պետության կողմից հասարակության իրավասությունների կրճատման համար, այսպես ասած՝ կանխատեսելի, ենթարկվող և վերահսկվող հասարակություն ձևավորելու համար: Այդ դեպքում ինչու՞ ենք ձգտում դառնալ «օրենքների երկիր»՝ արդեն աչքի առաջ ունենալով բոլոր այն «օրենքի երկրների» հասարակությունների ինֆանտիլիզմը, բրոմով թմրեցրած գիտակցությունները, որոնք անտարբեր են նույնիսկ սեփական ապագայի հանդեպ: Ինչու՞ ենք փորձում մեղսավորների գրած օրենքներին ենթարկվել, եթե մեր ամենամեծ դատավորը, մեզանից յուրաքանչյուրի «օրենսդիրը» մեր խիղճն է: Նա է արձագանքում մեր անօրինությանն ու օրինավոր լինելուն, նա է այն հաշվապահը, որը հաշվեկշիռ է կազմում մեր գործած լավ ու վատ արարքներին և կյանքի վերջում ներկայացնում վերին ատյանին՝ Աստծուն: Բայց մենք հիմա ավելի շատ վստահում ու հավատում ենք այդ կիսագրագետ, հաճախ լրիվ մառազմատիկ օրենքներին, քան մեր հոգու դատավճռին: Եթե մենք վերականգնենք մեր ներքին օրենսդրությունը և շարժվեք միմիայն նրանով, ապա կառավարություններ, իշխանություններ փոխելու, հեղափոխությամբ օրենք վերադարձնելու կարիք չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել