Ամեն անգամ շվեդերենի դպրոոց հաճախելով՝ զարմանում եմ, թե ինչ հոգատարությամբ և ուշադրությամբ են շվեդ դասատուները կատարում իրենց գործը։ Այն է` հնարավորինս շատ գիտելիքներ փոխանցել իրենց բազմազգ աշակերտներին: Իսկ ազգերի բազմազանությունը ուղղակի ապշեցնում է։ Հնդիկներից մինչև իսլանդացիներ, ֆիններից մինչև հարավ աֆրիկացիներ։ Միշտ զարմացել եմ շվեդների հանդուրժողականության վրա: Երևի դա էլ է նպաստել, որ այս երկիրը այսքան զարգացած է և բարեկեցիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել