Էս 6 տարվա փորձիցս դուրս բերված կարևոր եզրահանգումներից: Որքան ավելի շատ որևէ մեկն ուզում է անպայման տեսած ու գտած լինի իր պատկերացրած բացարձակ ազնիվ գործչին, կինոյի հերոսին, վիպական Դավթին, այնքան ավելի հեշտ է խաբվում ամենաանբարոյական սրիկաների, լավագուն դեպքում՝ մանր ժուլիկների, քաղաքական չարչիների կողմից: Իրոք, ամենայն անկեղծությամբ ափսոսում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ հեշտությամբ ու ինչ պարզունակ հնարքների միջոցով են մարդիկ խաբվում ու որքան են հետո հիասթափվելու: Մի բան պիտի հասկանանք. եթե տվյալ գործչի իմիջի հիմքում ընկած է ազնիվ տղա լինելը, եթե դա նրա իմիջի առանցքն է, նրա թիմի քարոզչության մեխը, ուրեմն, գրեթե 99 տոկոս հավանականությամբ գործ ունենք սրիկայի կամ ծաղրածուի հետ: Սա ճիշտ նույնն է, ինչ, պրոֆեսիոնալ «հայրենասերների» դեպքում: Ցանկացած նորմալ մարդ սիրում է իր հայրենիքը, բայց երբ մեկը դարձնում է հայրենասիրությունը փեշակ, ամենայն հավանականությամբ ժուլիկ է կամ սրիկա: Նույնը «պրոֆեսիոնալ ազնիվների» դեպքում է: Իրապես հայրենասեր, և իրապես ազնիվ գործչի իմիջի հիմքում երբեք չի լինում ո՛չ ազնվությունը, ո՛չ էլ հայրենասիրությունը: Հեռու մնացեք «ազնիվ տղերքից», «ազնիվ աղջիկներից», «կարգին մարդկանցից»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10205197323396913?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել