Aroxj.am-ը գրում է․
Հաճախ հղիության 9 ամիսներն ուղեկցվում են գիշերային անքնությամբ: Թե ինչ է պետք անել դրանից խուսափելու համար, ներկայացնում է Aroxj.am-ը: Վիճակագրական տվյալների համաձայն հղի կանանց 80%-ն հղիության ինչ-որ փուլում տառապում է գիշերային քնի խանգարումներով: Առաջին եռամսյակում անքնության պատճառներից կարող են լինել հորմոնալ փոփոխությունները, օրինակ հղիությանը բնորոշ հորմոնների մակարդակի բարձրացումը: Երբ օրգանիզմը, այսպես ասած, սովորում է նոր պայմաններին և փոփոխված հորմոնալ ֆոնին, անքնությունը ավելի քիչ է հանդիպում և երկրորդ եռամսյակում հղի կանանաց մեծ մասը մոռանում է այդ տհաճ երևույթի մասին: Սակայն վերջին եռամսյակում խնդիրը կարող է նորից վերադառնալ և շարունակվել մինչև հղիության ավարտը:
Անքնության պատճառները
- Երեխան ակտիվանում է գիշերը: Նրա ակտիվ շարժումները թույլ չեն տալիս քնել,
- Մեջքի և գոտկատեղի ցավերը,
- Ջղաձգումները, այրոցը
- Գիշերը հաճախակի միզելու ցանկությունը,
- Մաշկի ձգման պատճառով քոր որովայնի շրջանում,
- Ավելացած քաշը և մեծ փորը խանգարում են քնելու հարմար դիրք ընդունել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ