Haytni.com-ը գրում է․
Հումորիստ Մաքսիմ Գալկինը, ով իդեպ, շուտով գալու է Երևան, իսրայելական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ խոսել է քաղաքականության մասին, հայտնել է Super-ը: Շոումենը նշել է, որ վերջին շրջանում շատ են կրճատում իր ելույթները:«Հեռուստաալիքները չեն ցուցադրում այն, ինչ ասում եմ: Գոյություն ունի անհասկանալի մի ինքնացենզուրա, երբ վերադասից վախենալով կրճատում են ամեն ինչ, որպեսզի Աստված չանի, չկորցնեն իրենց դիրքն ու պաշտոնը:Բայց դա իրենց գործն է, ես մտադիր չեմ նրանց խրատել, իսկ հետո աշխատանքի տեղավորել, եթե նրանց աշխատանքից հեռացնեն Պուտինի մասին հնչած կատակի պատճառով:Հետևաբար, ես կատակում եմ այնպես, ինչպես ես եմ հասկանում, և ոչ ոք ոչ մի հարցում չի արգելում ինձ: Իսկ այն, որ իմ քաղաքական հումորները հեռուստաեթերով չեն հեռարձակվում, դա արդեն նրանց գործն է»:Գալկինը բացատրել է, որ նման ինքնացենզուրան անհասկանալի է իր համար: