Պատճառ №1. կրքերը մարել են

почему толстеют в браке, причины по которым толстеют в браке

Թունդ սիրահարության շրջանում օրգանիզմում ադրենալինի, դոպամինի, սերոտոնինի մակարդակն այնքան բարձր է, որ մեզնից շատերը կորցնում են ախորժակը։ Այնուամենայնիվ, մարդ չի կարող երկար ապրել ուժեղ սթրեսի վիճակում, անգամ եթե դա դրական սթրես է։ Միանում են պաշտպանական մեխանիզմները, հորմոնները կարգավորվում են, դրանց հետ միասին էլ վերադառնում է ախորժակը։

Ի՞նչ անել

Եթե սիրահետումների շրջանում մի փոքր նիհարել էիք, իսկ հիմա վերադարձել եք Ձեր նորմալ քաշին, պետք չէ խուճապի մատնվել։ Եթե Դուք գերազանցում եք Ձեր նախկին քաշը և շարունակում եք գիրանալ, փորձեք այսպես կոչված «սննդային օրագիր պահել», որպեսզի պարզեք, թե արդյոք չափից շատ եք ուտում, կոնկրետ ինչով եք «մեղանչում» և ինչ իրավիճակներում։ Օրինակ՝ որոշ մարդիկ նյարդայնացած ժամանակ սկսում են սովորականից  շատ ուտել։ Կարևոր է, որ ազնվորեն վարեք այդ օրագիրը և ինքներդ Ձեզ չխաբեք։   

Պատճառ №2. ակտիվությունը նվազել է  

почему толстеют в браке, причины по которым толстеют в браке

Քանի դեռ ազատ էիք, գնում էիք թե՛ ակումբներ, թե՛ երեկույթների, թե՛ ցուցահանդեսների։ Հիմա, երբ արդեն ամուսնացել եք ու տնային գործերն ավելացել են, Դուք օրվա մեծ մասը տանն եք անցկացնում։ Դուք ավելի քիչ էներգիա եք ծախսում ու եթե անգամ սնվում եք նախկինի պես, միևնույնն է, Ձեր քաշը  կարող է ավելանալ։

Ի՞նչ անել

Փորձեք ամուսնու հետ ընդհանուր հոբբիներ ու հետաքրքրություններ գտնել, որոնք Ձեզ կարող են մղել ավելի հաճախ մարդամեջ դուրս գալու։ Դուք կարող եք միասին հաճախել ձիասպորտի, այցելել կինոթատրոններ և այլն։ 

Պատճառ №3. Դուք հիասթափություն եք ապրել 

почему толстеют в браке, причины по которым толстеют в браке

Դուք ամուսնացել եք ռոմանտիկ, հոգատար ու խնամված տղամարդու հետ, իսկ ամուսնությունից հետո նա վերածվել է փնթի ու անխնամ մեկի, ով ալարում է առավոտյան ատամները լվանալ ու այսուայնկողմ նետում գուլպաները։ Բժիշկ-դիետոլոգ Ելենա Տիխոմիրովան նշում է, որ կանանց մեծ մասը ամուսնությունիից հետո այս կամ այն չափով հիասթափվում են իրենց զուգընկերոջից, ոմանք այնքան խորն են հիասթափվում, որ կյանքը վերածվում է շարունակական սթրեսի։ Որտեղ սթրես, այնտեղ էլ հիդրոկորտիզոն։ Այս հորմոնը մի շարք պաթոլոգիական ռեակցիաներ է առաջացնում օրգանիզմում։ Դրա ազդեցության տակ օրգանիզում աճում է նաև մեկ այլ հորմոնի՝ ինսուլինի մակարդակը, որը գրգռում է ախորժակը, ընդ որում հենց քաղցր ու ածխաջրերով հարուստ սննդի հանդեպ հակումը։ Արդյունքում մարդ սկսում է ճարպակալել։ Երբ Դուք վատ տրամադրություն ունեք, այդ ժամանակ հատկապես դժվար է լինում ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Դեպրեսիան չի մղում Ձեզ մարզասրահ գնալ, այլ նստեցնում է հեռուստացույցի առաջ և ստիպում չիպսեր խրթխրթացնել։  

Ի՞նչ անել

Նախ և առաջ պետք է վերլուծել, թե արդյոք ամեն ինչ, իրոք, այդքան վատ է։ Վերցրեք մի թուղթ, բաժանեք այն երկու մասի, մի մասում գրեք ամուսնու առավելությունները, մյուսում՝ թերությունները։ Եթե առավելությունների շարքում գրեք «չի խմում, չի ծխում, ծաղիկներ է նվիրում, շատ գումար է աշխատում, խելացի է ու շատ է կարդում»  և ևս 20 կետ, իսկ թերությունների շարքում «անփութություն», «թափթփվածություն» ու այս կարգի բաներ, ուրեմն Ձեր ընտրյալը հավանաբար այնքան էլ վատը չէ։  

Պատճառ №4. Դուք սկսել եք ավելի շատ պատրաստել

почему толстеют в браке, причины по которым толстеют в браке

Ընդ որում, Դուք պատրաստում եք ճարպոտ, կալորիական սնունդ։ Միայնակ ապրելիս Դուք բավարարվում էիք բանջարեղենի  աղցանով ու թեթև սննդով, իսկ ահա տղամարդուն նման բաներով չեք խաբի։ Դուք ձգտում եք ապահովել նրան սննդարար կերակրատեսակներով, իսկ պատրաստելու ընթացքում մի քիչ-մի քիչ համտեսում եք ամեն ինչից, հետո էլ նստում ու ամուսնու հետ եք փորձում պատրաստի կերակրատեսակը, արդյունքում ավելորդ կիլոգրամներ, փոքրացած զգեստներ ու դեպրեսիա։

Ի՞նչ անել

Խոսեք ամուսնու հետ. պե՞տք են նրան այդ բարձր կալորիականությամբ կերակրատեսակները։ Շատ տղամարդիկ այսօր հետ չեն մնում կանանցից, հաճախում են ֆիթնես ակումբներ և ջանք ու եռանդ չեն խնայում լավ մարզավիճակում մնալու համար։ Ուստի եթե Դուք առաջարկեք Ձեր ամուսնուն ավելի թեթև սնունդ ընդունել, հավանական է, որ նա համաձայնվի։ Ո՛չ Դուք կգիրանաք, ո՛չ Ձեր ամուսինը։ Եթե ամուսինն առարկի սննդակարգի այսպիսի փոփոխությունների դեմ, բացատրե՛ք նրան, որ չեք կարող նրա հետ միասին ճաշակել ճարպոտ ուտեստները, հակառակ դեպքում կես տարի անց գնդիկ բոքոնիկ կդառնաք։ Եթե այս ամենից հետո էլ նա անդրդվելի մնա, ապա Ձեզ համար առանձին կերակրատեսակներ պատրաստեք։ 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել