tumblr_inline_n9yi95yv0N1ryfaxj1in.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը շնորհակալություն է հայտնել «Լևանտե»-ի իր նախկին խաղընկերներին: Նավասը ճանաչվել է 2013/14 թվականների լավագույն դարպասապահ: Նշված ժամանակահատվածում Նավասը «Լևանտե»-ի դարպասապահն էր:

«Ինձ համար մեծ առավելություն է հանդես գալ Մադրիդի «Ռեալ»-ում: Շնորհակալ եմ «Լևանտե»-ի նախկին խաղընկերներիս: Դժվարին պահերին նրանք միշտ իմ կողքին են եղել: Հուսով եմ` հաջորդ մրցաշրջանում նույնպես հանդես կգամ «արքայական ակումբ»-ում:

«Ռեալ» եմ տեղափոխվել, որպեսզի իմ քրտնաջան աշխատանքով պայքարեմ հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար»,- AS-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել