Որ չեն ասում` ժողովուրդը մուղամ է սիրում, հարսանինքներին դրա տակ է պարում, պահանջարկ կա, հո դասականի տակ քեֆ չեն անի, ֆլան ֆստան...
Կներեք կոպիտ խոսքերիս համար, բայց ժողովրդին ինչ էլ տաս, խելոք-խելոք սկսելու է սիրել կարճաժամկետում, իսկ ազգային ինքնակարգավորում լինում է դարերի ընթացքում...
Էդ մենք պարային եղանակներ, ընտիր ազգային ու աշուղական երգեր չունենք, որ մուղամ ու կլկլոցի տակ պիտի հարսանիք անենք... Փառք Աստծո, գնալով հարսանիքներում ավելանում է ազգային պարն ու երաժշտությունը...
Ժողովուրդն էն ժամանակ է սկսում ազգայինը սիրել, երբ մշակութային գործիչների մեջ բիզնես անող գռդոնչիներից բացի լինում են իսկական արվեստագետներ, ովքեր ոչ թե միայն փող են բռնում, այլ փորձում են ազգային երաժշտությունը ժամանակակից ձևով մատուցել, որ նոր սերունդն ընկալի, հասկանա ու էստաֆետ փոխանցի...