Երեկ կայացած Բուլղարիա – Հայաստան հանդիպման (1:0) ժամանակ մեր հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ով չկարողացավ զսպել զայրույթն ու գնդակով հարվածեց գնդակ մատակարարող երեխաներից մեկին, զայրացրել է իր ակումբի`Դոնեցկի «Մետալուրգի» ղեկավարությանը: Այս մասին հաղորդում է isport.ua-ն:
«Մետալուրգի» ղեկավարությունը, որը հետևում էր այդ հանդիպմանը, չափազանց դժգոհ է մնացել Գևորգի այդ արարքից և մտադիր է պատժել հայազգի ֆուտբոլիստին: Խոսքը, ամենայն հավանականությամբ, գնում է տուգանքի մասին` խոշոր գումարի տեսքով:
Շատ էլ ճիշտ են արել, հուսով եմ պատժամիջոցներ կլինեն նաև ՀՖՖ-ի կողմից: Հարվածել չի կարելի, երեխաներին հարվածել չի կարելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել