Հայ լրագրության անհեթեթագույն հարցերից մեկը` «Իսկ դուք նրան պատերազմի դաշտում հանդիպե՞լ եք»: Սովորաբար այսպիսի հարցով լրագրողը պատերազմի մի մասնակցից ուզում է ճշտած լինել, թե ինչքանով է հավաստի մեկ ուրիշի մասնակցությունը պատերազմին: Եվ եթե «պատերազմի մասնակիցը» պատասխանեց, թե «հավանական մասնակցին» չի տեսել պատերազմի դաշտում, ապա վերջինիս՝ պատերազմին չմասնակցության ապացուցողական հիմքն ըստ լրագրողի պատրաստ է: Հայ լրագրություն ջան, պատերազմի դաշտը Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաք չի, ուր կարելի է Թումանյանի արձանից մինչև Սպենդիարյանի արձան քայլել և տեսնել հանրահավաքի «առանցքային» դեմքերին: Ես անհավանական չեմ համարում, որ Ավարայրի մասնակիցներից շատերը Վարդան Մամիկոնյանին պատերազմի դաշտում տեսած չլինեն: ճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10205007640413172?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել