Այսօր կարդացի, որ Իտալիայի քաղաքապետերից մեկն ամեն առավոտ քաղաքապետարան է հրավիրում է բոլոր քաղաքացիներին, սուրճ խմում նրանց հետ և լսում քաղաքացիների բոլոր առաջարկները։ Տարո՛ն, գեղեցիկ է, չէ՞. եթե դու մեզ չես հրավիրում քո արքունիք, ես քեզ սիրով կհրավիրեմ մեր շենք՝ մի քթկալ վերցրու, արի ու անցի աղբասարերի վրայով, ոչինչ, որ վերելակը չի աշխատում մեկ շաբաթից էլ ավելի, մագլցիր ոտքով, թող քեզ դիմավորեն բերանները մինչև ականջները բաց աղբածակերը, քեզ ծափ տան մուտքի պատուհաններից կախ ընկած ցելոֆանե գզգզված լաթերը, հարկերում պատսպարված տարաբնույթ սողունները թող համբույր տան ոտնահետքերիդ, սարդոստայնները շոյեն մտածող գլուխդ. քայլքը քեզ համար չէ, դու այստեղ վերջապես կզգաս մեծ թռիչքի համը՝ անխտիր սուրալով բոլոր անդամահատված աստիճաննների վրայով, կցուցադրես մարմնիդ պլաստիկան՝ կախ ընկնելով նախորդ դարի հաշմված ճաղերից, այդժամ քեզ համար օվսաննա կկանչի մուտքի առաստաղներից մնացած վերջին պատառը և ճերմակ-ճերմակ փոշի կցողի դեմքիդ...... չէ, ամենագեղեցիկի մասին բառերով չես պատմի. համեցիր Նար-Դոսի 77. սպասում ենք անհամբեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել