Shabat.am-ը գրում է․
Կա կարծիք, որ տղամարդիկ սեքսով են զբաղվում միայն հանուն սեքսի: Բայց բազմաթիվ հարցումներ ցույց են տալիս, որ տղամարդիկ նույնպես ունեն թաքուն երազանքներ և ցանկություններ:
Նախ, տղամարդիկ ցանկանում են, որ կանայք անկողնում նախաձեռնողականություն ցուցաբերեն: Նրանք ցանկանում են սիրով զբաղվել այն կնոջ հետ, ով դրանից հաճույք է ստանում:
Հետո, տղամարդիկ ողջունում են նոր դիրքերը: Նրանք ցանկանում են, որ իրենց զուգընկերուհին պատրաստ լինի ժամանակ առ ժամանակ նոր դիրքեր փորձարկել, չէ՞ որ չկա ավելի սարսափելի բան, քան առօրեական դարձած սեքսը:
Երրորդ, տղամարդիկ սիրում են, երբ իրենց գովում են անկողնում, քանի որ տղամարդիկ կանանց պես կարիք ունեն ինքնավստահության, որ իրենց ավելի ուժեղ զգան:
Թեև տղամարդիկ չեն խոստովանում, բայց իրենց դուր են գալիս այն կանայք, ովքեր կարողանում են անկողնում ղեկավարող դիրք գրավել: Չէ՞ որ կանանցից լավ ոչ ոք չգիտի, թե ինչպես հաճույք պատճառել իրենց: Տղամարդիկ ողջունում են, երբ կանայք սեքսուալ զարգացած երևակայություն ունեն, հատկապես որ շատ հաճախ հիշվում է ոչ հենց սեքսը, այլ նախնական շոյանքները կամ սիրային խաղերը:
Կեղտոտ խոսակցությունները նույնպես տղամարդկանց գաղտնի ցանկություններից են: Առօրյա կյանքում կանայք սահմանափակված են որոշակի հանգամանքներով, իսկ ահա անկողնում կարող են իրենց նման ազատություն թույլ տալ:
Եվ իհարկե` ամենաբաղձալի ցանկությունն է դիտել, թե ինչպես են կանայք զբաղվում ինքնաբավարարմամբ: Հենց նման շոյանքներն են խենթացնում տղամարդկանց և իսկական հրճվանքի հասցնում: