Haytni.com-ը գրում է․ Քրիստինե Օրբակայտեի16-ամյա որդին ռազմական պատրաստվածության դասընթացներ է անցնում Չեչնիայում: Այդ մասին հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն իր ինստագրամյան էջում:« Իմ սիրելի եղբորորդին՝ Դենի Բայսարովը, որոշել է կադետ դառնալ: Այսօր նա եկավ ինձ մոտ և և մեր զրույցի ընթացքում հայտնեց իր այս մեծ ցանկության մասին:Ես հավանեցի նրա ընտրությունը: Դենին կարծում է, որ երիտասարդները առողջ, ամուր ոգով և ուժեղ բնավորությամբ պետք է լինեն»,- գրել է Քադիրովը: Դենին հպարտությամբ նշել է, որ մտադիր է լավ սովորել, քանի որ նրանով անձամբ զբաղվում է Չեչնիայի ղեկավարը:«Ես և Ռուսլան Բայսարովը (Դենիի հայրը) իսկական ընկերներ ենք, մենք եղբայրներ ենք, այդ պատճառով ես ուզում եմ, որ նրա որդին հավատարիմ լինի իր հայրենիքին և լինի Ռուսաստանին նվիրված, հայրենասեր քաղաքացի»,-ավելացրել է Կադիրովը:
Նյութի աղբյուր՝ http://haytni.com/?p=642&l=am/qristina+orbakaytei+16-amyavordin+razmakan+patrastvacutyan+dasyntacner+e+ancnum+chechniayum
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել