ArmnewsTV.am-ը գրում է.
Գյուղատնտեսական հաշվառումը Արմավիրի մարզի որոշ գյուղացիական տնտեսությունների շրջանում խուճապ է առաջացրել: Անհանգստացած են հատկապես անասնապահները:Ով քանի կով, ոչխար կամ խոզ ունի: Հաշվառում իրականացնողների այս հարցերին գյուղացիները կասկածանքով են վերաբերվում: Գյուղացիներից շատերը մտավախություն ունեն, թե կարող են հարկային դաշտ մտնել: Վազո Ադոյանը ոչ մեկին մտադիր չէ հայտնել իր անասունների ստույգ թիվը:
Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը վստահեցնում է, որ հաշվառումն ընդհանուր առմամբ նորմալ է ընթանում: 729 խոշոր եղջերավոր անասուն, 880 ոչխար և 100 մայրացու խոզ: Վիճակագիրներն այս թվերն են ստացել Մայիսյան համայքից: Մովսիսյանի խոսքով, գյուղացիները հիմնականում այն դեպքերում են խնդրում չգրանցել անասունները, եթե դրանք առաջիկա ամիսներին մորթելու են:
Հաշվառումից վախեցած գյուղացիական տնտեսությունների դժգոհությունները նաև Ազգային վիճակագրական ծառայությանն են հասել: Վիճակագրական ծառայությունը հատուկ հաղորդագրություն է տարածել և հավաստիացրել, որ հաշվառման տվյալները հայտնելը որևէ հարկային պարտավորություն չի կարող առաջացնել: Ազգային վիճակագրական ծառայությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ հավաքագրված տեղեկատվությունն օգտագործվելու է զուտ վիճակագրական նպատակներով, միայն անվազերծված տեսքով և հրապարակվելու է միայն ամփոփ տեսքով: Գյուղատնտեսական համատարած հաշվառումը սկսվել է հոկտեմբերի 11-ին և կտևի մինչև ամսի 31-ը:
Տեսանյութը՝ այստեղ