00

Եվ կրկին նորագույն սմարթֆոնների տերերը դժգոհ են իրենց գնումից։ Պարզվում է, որ այֆոնը կարող է ոչ միայն ճկվել տաբատի գրպանում, այլ նաև այրվել։

Այդպես եղավ Ֆիլիպ Լեխտերի հետ։ Նա պատմում է, որ ընտանիքի հետ հեծանիվ քշելու ժամանակ ընկել է անհարթ ճանապարհի վրա և  հարվածել է երկաթե ձողին այն մասով, որտեղ գտնվում էր հեռախոսը։

0

«Ծուխ դուրս եկավ, և ես զգացի, որ ոտքս այրվում է։ Արագ հանեցի iPhone 6-ը գրպանիցս և շպրտեցի հեռու։ Անցորդներից մեկը ջուր լցրեց ոտքիս՝ հանգցնելով կրակը»,-պատմում է Ֆիլիպն իր բլոգում։

Հրդեհի պատճառը հեռախոսն էր, որը հարվածից ճկվել էր 90 աստիճան և այրվել։ Ստուգումից հետո բժիշկները հայտնեցին, որ Ֆիլիպը 2-րդ աստիճանի այրվածք է ստացել։ Նա ստիպված է հակաբիոտիկներ ընդունել ամբողջությամբ կազդուրվելու համար։

1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել