xw_10208831in.am-ը գրում է.

ԱՄՆ ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչները դիմել են Բարաք Օբամային՝ խնդրելով հանել տրանսսեքսուալների նկատմամբ սահմանված բոլոր սահմանափակումները, հայտնում է vesti.ru-ն: Պենտագոնում, սակայն, կարծում են, որ նման զինվորները թանկ են արժենում զինված ուժերին:

«Կապրալ, դուք կի՞ն եք»,- մոտավորապես նման հարց են տալիս ամերիկացի գեներալները՝ նայելով իրենց ենթականերին գրեթե ամեն օր: Իրավիճակն ավելի խճճված է: ԱՄՆ բանակում ծառայում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, սակայն թե նրանցից ով ով է, ավելի դժվար է լինում հասկանալը:

ԱՄՆ-ում տրանսսեքսուալների թիվը, ըստ Հարվարդի Քենեդու անվան համալսարանի, կազմում մոտավորապես 700 հազար մարդ է:

Ուիլսոնի ինստիտուտի չափումները ցույց են տվել, որ ամերիկյան բանակում ծառայում է 15 հազար 500 մարդ, որոնք թաքցնում են իրենց կողմնորոշումը:

Ինչու են միասեռականներին ու լեսբուհիներին թույլատրում ծառայել բացահայտ, իսկ տրանսսեքսուալներին չի կարելի, վրդովվել են Վաշինգտոնում համաժողովի ժամանակ՝ հավաքված 13 երկրից ժամանած զինվորական տրանսգենդերները:

Պենտագոնը ծառայությունից ազատում է տրանսգենդերներին՝ նրանց համարելով հոգեպես հիվանդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել