1in.am-ը գրում է․

Շատերի համար երկրորդ կեսը կարող է լինել ամենակարևորը, ինչ կա կյանքում: Սակայն միմյանցից հեռանալը շատ հեշտ է, անգամ եթե ապրում եք մի տանիքի տակ:

vitamarg.com-ը ներկայացնում է 5 խորհուրդ, որոնք կօգնեն մտերմանալ ու նվազեցնել կոնֆլիկտների քանակը:

Կարողանալ լսել

Դա կօգնի նվազեցնել կոնֆլիկտների քանակը և ձեր հարաբերությունները կդառնան ավելի վստահելի:

Մտածեք լավ բանի մասին

http://www.vitamarg.com/images/img2/5-sposobov-stat-blizhe2.jpg

Երբ մարդը ծանոթանում է նոր կողակցի հետ, կենտրոնանում է նրա վրա, սակայն որոշ ժամանակ անց սկսում է նրան վերաբերվել սովորական ձևով: Ու եթե հարաբերություններն ավելի շատ դեպի վատն են գնում, քան դեպի լավը, մարդիկ բաժանվում են:

Դրա համար կենտրոնացեք դիմացինի բնավորության այն հատկությունների վրա, որոնք ձեզ դուր են գալիս նրա մեջ:

Մի՛ փնթփնթացեք

Դա միշտ բացասական հույզեր է ստեղծում: Հաճախ մարդը չի ցանկանա ձեզ լսել:

Եթե դիմացինը չի տալիս ձեզ այն, ինչ ուզում եք, մտածեք՝ արդյոք արժե՞ նվնվալ: Դա վատ միջոց է, ավելի լավ է՝ պարզապես խոսել ու կոմպրոմիսի գնալ:

Միմյանց ավելի շատ ժամանակ հատկացրեք

http://www.vitamarg.com/images/img2/5-sposobov-stat-blizhe1.jpg

Հարկավոր է պլանավորել սեփական ժամանակը, որը ցանկանում եք միմանց հետ անցկացնել: Դա կամրապնդի ձեր հարաբերությունները:

Հաճախ գրկախառնվեք

Ֆիզիկական շփումը պակաս կարևոր չէ, քան զգացականը: Այն հանում է լարվածությունը, ցույց է տալիս ձեր վերաբերմունքը կողակցի հանդեպ: Ֆիզիկական շփումը կարող է օգնել ազատվել հարաբերություններում սառնությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել