Doctors.am-ը գրում է․

Պարզվում է՝ դեղերը ճիշտ ընդունելն էլ է արվեստ: Ցանկացած պրեպարատ կարող է ինչպես օգնել ազատվել տհաճ ախտանիշերից, լավացնել ինքնազգացողությունը, այնպես էլ՝ անօգուտ լինել ու կողմնակի ազդեցություններ թողնել: Կան դեղորայքն ընդունելու կանոններ , որոնք կօգնեն բարձրացնել դեղի արդյունավետությունը:

Դեղը ճիշտ ընդունեք

 

Դեղը մի ամբողջ բաժակ ջրով խմեք , եթե իհարկե այն անհրաժեշտ է ջրով ընդունել:Այսպես դեղն արագ կներծծվի ստամոքսում: Ամերիկացի բժիշկները խորհուրդ են տալիս բերանում ջուր հավաքել, գլուխը մի փոքր հետ տանել ու կուլ տալու ընթացքում մի փոքր առաջ թեքվել: Չի կարելի դեղը պառկած վիճակում խմել, վտսնգ կա, որ դեղը կերակրափողում կսկսի քայքայվել՝ առաջացնելով սրտխառնոց, փսխում, այրոց:

 

Կատարեք բժշկի ցուցումները

 

Խմեք միայն այն դեղեը, որոնք բժիշկն է նշանակել և միայն նրա նշած չափաբաժնով: Եթե սկսել եք մի փոքր լավ զգալ, ախտանիշները վերացել են՝ չի նշանակում, որ ժամանակն է թողնել հակաբիոտիկների ընդունումը: Հիվանդությունը կարող է հետ վերադառնալ նոր տհաճ ախտանիշներով : Ինքնուրույն մեծացնել չափաբաժինը կամ պարզապես   փոփոխել այն , հիմնվելով ծանոթների ու հարազատների նույն դեղամիջոցի ընդունման փորձի վրա, արգելվում է: Չափաբաժինը անհատական չափորոշիչներով է որոշվում: Անպայման հետևեք նաև դեղի պիտանելիության ժամկետին:

Հետևեք Ձեր ինքնազգացողությանը

Միզարձակության դժվարացման, տեսողության վատացման, անհանգստության, բերանի չորության և այլ տհաճ զգացողությունների առաջացման դեպքում դադարեցրեք դեղի ընդունումն ու խորհրդակցեք բժշկի հետ:

Հստակ գրաֆիկի հետևեք

Հիշեք դեղերը ճիշտ ժամանակին ընդունելու մասին: Դեղն ընդունել չմոռանալու համար կարող եք փոքրիկ խորամանկություններ անել՝ այն տեսանելի վայրում թողնել, թայմեր միացնել, օրագրում նշում կատարել և այլն:

 

Ալկոհոլը ինսուլինի, հակաբիոտիկների, հակահիստամինային պրեպարատների հետ համադրությամբ քնկոտություն կառաջացնի, իսկ եթե արդեն երիտասարդ չեք, ավելի ծանր հետևանքների հետ կառնչվեք: Իսկ ծխելը նվազեցնում է դեղերի էֆեկտիվությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել