ArmnewsTV.am-ը գրում է․
Ռուսական լրատվամիջոցները մի քանի շաբաթ շարունակ տեղեկություններ էին տարածում, որ «Գռոզնի Ավիա» ընկերությունը նոյեմբերի 16-ից թռիչքներ կիրականացնի Սիմֆերոպոլ-Երևան-Սիմֆերոպոլ ուղղությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել էր նաև Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը: Նա նույնիսկ նշել էր, որ Սիմֆերոպոլ- Երևան չվերթի տոմսերը հնարավոր է ամրագրել ցանկացած համակարգից: Ըստ Ցուրկինի` կիրակնօրյա չվերթերը Սիմֆերոպոլից իրականացվելու էին առավոտյան ժամը 9:00-ին, իսկ թռիչքի տևողությունը կազմելու էր մոտ 1 ժամ 45 րոպե: Հոկտեմբերի քսանհինգին, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների վարչության պետ Հրանտ Միրզոյանը հայտարարեց, որ նման չվերթ իրականացնելու հարց ընդհանրապես չի քննարկվել: Տեղեկությունը հաստատեց նաև Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Քաղավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Սիմֆերոպոլ-Երևանե ուղիղ չվերթեր իրականացնելու վերաբերյալ նույնիսկ պայմանավորվածություն չկա:
Ռուսական «Գռոզնի Ավիա» ընկերության կոմերցիոն բաժնի ղեկավարն էլ 1in.am-ին հայտնել է, որ իրենց ընկերությունը փաստաթուղթ է ներկայացրել ԱԳՆ: «Գռոզնի Ավիա»-ն, ըստ ԱԳՆ-ի, ստացել է իրենց համաձայնությունը, սակայն չվերթն իրականացնելու հարցը պետք է վճռի քաղավիացիայի վարչությունը, որն այդ մասին դեռևս քննարկում չի անցկացրել:
Տեսանյութը՝ այստեղ