ArmnewsTV.am-ը գրում է․
Փրկարարները 28-ամյա երիտասարդի մարմինը դժվարությամբ են դուրս բերել փլատակներից: Գյուղացիներն ասում են` տղան Մեծամորից էր, Կոտայք գյուղի ֆերմայում աշխատանք էր գտել ինտերնետի միջոցով: Գոմին հարակից շինությունը նրա համար կացարան էր ծառայում: Դեպքը տեղի է ունեցել լուսադեմին: Ոմանք ասում են, թե սկզբում շինության տանիքն է փլվել, հետո` գազի բալոնը պայթել: Մեկ այլ վարկածի համաձայն` տանիքը փլվել է գազի բալոնի պայթյունից ու դեպքի պահին տղան ծխելիս է եղել:
Ավելի ուշ գյուղացիներն իմացել են փլուզման, պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի մասին: երիտասարդը տեղում մահացել է: Գյուղացիների խոսքով` մահացած երիտասարդը` Էդգար Համբարձումյանը, հարազատներ չուներ, եթե ուներ անգամ` նրանց հետ շփում չուներ: Երիտասարդի մարմինն Աբովյանի բժշկական կենտրոնում փորձաքննություն կանցնի: Կոտայքի մարզի ոստիկանությունում դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
Տեսանյութը՝ այստեղ