Esem.am-ը գրում է․
«Love մարդ»-ն արդեն «Ուրիշի փոխարեն» է: Այս ֆիլմի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Ֆիլմի թրեյլերի տարածումից հետո բոլորն ուզում են պարզել՝ ի՞նչ կապ կա գլխավոր հերոսներ Սոս Ջանիբեկյանի և Սաթի Ջանիբեկյանի միջև: Հասարակությունը վստահ է՝ նրանց միջև ազգակցական կապ կա, այ թե ինչ կապ, պետք է պարզել:)
ESem.am-ի հետ զրույցում Սաթին ասաց, որ իրականում իրենց միջև որևէ կապ չկա: «Ինձ շատ հաճախ են տալիս այդ հարցը, դեռ դպրոցում, բուհում… մի խոսքով՝ ով լսում է ազգանունս, առաջին հարցը դա է լինում: Նույնիսկ Սոսն է ինձ հարցրել՝ հնարավո՞ր է բարեկամներ ենք :),- ասաց նա և հավելեց,- Պապիկիցս էլ եմ ճշտել, նա ասել է, որ ազգակցական կապ չունենք: Գուցե 7 պորտ այն կողմ ինչ-որ կապ լինի, բայց ազգակցական մոտ կապ չկա»: Ըստ Սաթիի՝ Սոսի հետ վաղուց են ծանոթ, թեև ֆիլմի շրջանակներում են սկսել ավելի շատ շփվել:
Դերասանուհին նշեց, որ մարդիկ հաճախ հետաքրքրվում են նաև, թե ինչ կապ ունի «Comedy Club Production»-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Աթուր Ջանիբեկյանի հետ: «Ցավոք, նրա հետ էլ բարեկամական ոչ մի կապ չունեմ»,- պարզաբանեց նա:
Անդրադառնալով իր կերպարին՝ Սաթին հայտնեց, որ ի սկզբանե պետք է մարմնավորեր Տաթևին, ում դերը խաղում է Թամարա Պետրոսյանը, իսկ Թամարան պետք է մարմնավորեր Ժասմինին, ում դերն, ի վերջո, ինքն է խաղացել:
«Իրականում ես աշխույժ, շարժուն, ճարպիկ մարդ եմ, և «չիտկաների» ժամանակ բոլորն ասում էին, որ իմ կերպարով ես Ժասմինն եմ: Տաթևն ինձ համար լրիվ նոր կերպար էր: Թեև արդեն համարվել էի այդ դերին, երկրորդ ռեժիսորն ասաց, որ ինքն ինձ տեսնելով միանգամից տեսել է Ժասիմին: Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանն առաջարկեց փոխել դերերն ու որոշեցինք փորձել: Փորձից հետո հասկացա, որ Ժասմինն ինձ շատ հոգեհարազատ է»,- պատմեց Սաթին ու հավելեց, որ մարմնավորում է ԱՄՆ-ից ժամանած հայ աղջկա, ով գաղտնի գործակալ է:
«Այս դեպքում բազմապիսի կերպարներով եմ ներկայանում: Նախ՝ շատ փակ հագուստով, հետո՝ ավելի ճոխ, սեքսուալ, ապա՝ տնական աղջկա կերպարով: Մի խոսքով՝ իրական կյանքում ինձ ավելի հոգեհարազատ կերպարի եմ մարմնավորում»,- ավելացրեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ