1.Սերը չի ծնվում սիրո օբյեկտի շնորհիվ, այն ՄՇՏԱՊԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ անձի ներսում: Հայտնվում է համապատասխան մարդն, ու անձի ներսում սիրո զգացումն ուղղվում է դեպի այդ մարդը:
2.Սիրո հիմքում ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ է: Պետք է պահպանվի մարդու անձը:
Այդպիսով սերը մնում է դինամիկ ու ակտիվ: Երբ անձը փորձում է միավորվել այլ մարդու հետ՝ միաժամանակ աշխատելով պահպանել իր անհատականությունը, այդ դեպքում սերը չի լճանում:
3.Իրական սերն ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՆ ցուցաբերում է, իսկ դա ենթադրում է հոգատարություն, հարգանք, պատասխանատվություն ու գիտելիք: Սերն «աֆեկտ» և գայթակղություն չէ, այն սիրած մարդու հասունացմանն ու երջանկությանն ուղղված աջակցություն է: Հոգատարությունն ու պատասխանատվությունը ենթադրում են, որ սերը գործունեություն է, այլ ոչ թե համակած կիրք կամ «աֆեկտիվ ազդեցություն»:
4.Սերն ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ է, այլ ոչ պասիվ դրություն: Ընդհանուր առմամբ, սերը կարելի է սահմանել՝ որպես առաջին հերթին տալու, քան վերցնելու ունակություն: Ի՞նչ է դա նշանակում. թվում է՝ պատասխանը պարզունակ է, մինչդեռ այն լի է երկիմաստությամբ ու խճճված հասկացություններով:
5.Կա մի ՍԽԱԼԱԿԱՆ ՊԱՏՐԱՆՔ, որ սիրո դեպքում կոնֆլիկտները պետք է իսպառ բացակայեն, ինչպես, օրինակ, մարդիկ կարծում են, որ ցավից և տխրությունից պետք է անպայման խուսափել: Իրականում մարդկանց մեծ մասը կոնֆլիկտներով փորձում են խուսափել իրական՝ ավելի լուրջ խնդիրներից: Իրական խնդիրները որևէ բան քողարկելուն կամ մեղքն այլ մարդու վրա գցելուն չեն ծառայում, դրանք «ապրվում են» ներքին իրականության խորը շերտերում և կործանարար չեն: Դրանք տանում են դեպի բացահայտումներ, զինում մարդուն գիտելիքով և ուժով:
Խմբ. Լ.Քոչարյան