Փիրուզա Մելիքսեթյանի մասին
(Պատասխան նրա հրապարակմանը)
Երբ ապաշնորհ ու անպարկեշտ քաղաքական գործիչներ են առաջնորդվում գեբելսյան հայտնի սկզբունքով՝ ցանկացած սուտ, անգամ ամենալկտին, եթե հետեւողականորեն կրկնվի՝ կարող է ճշմարտության իմիտացիա ստեղծել, դրանով որեւէ մեկին այսօր չես զարմացնի։ Սակայն, երբ լրատվամիջոցն ու առավել եւս խմբագիրն է առաջնորվում այդ սկզբունքով՝ սա արդեն նոր խոսք է հայկական մամուլում։ Այն, որ տվյալ լրատվամիջոցը համառորեն եւ հետեւողականորեն հստակ ուղղորդված պատվեր է իրականացում ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի դեմ՝ աքսիոմ է։ Ու, երեւի թե, տվյալ լրատվամիջոցի թաքուն երազանքներից մեկն էլ այն է եղել, որ հերթական պատվերից հետո մենք նրանց գործարք առաջարկենք՝ խոստանալով ֆինանսական աջակցություն։ Սակայն, ԲՀԿ որևէ ներկայացուցիչ երբեւէ տիկին խմբագրուհուն չի փորձել եւ չի էլ փորձելու գործարք առաջարկել, քանզի մեր հարաբերությունները մենք կառուցում ենք բացարձակապես այլ արժեքային համակարգում եւ տվյալ թերթի հովանավորների նման լրագրող ու լրատվամիջոց չենք գնում եւ լրագրողի մասնագիտությունը չենք նվաստացնում։
Ցավում եմ, որ Գեբելսը դառնում է ոչ միայն որոշ քաղաքական գործիչների նախընտրած հերոսը, այլ նաեւ որոշ լրատվամիջոցների՝ ինչը իրապես անչափ տխուր է։
Կից նյութն` այստեղ