Մասսիմիլիանո Ալլեգրի
Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտարարել է, որ թիմում անհրաժեշտ էր սերնդափոխություն իրականացնել այս ամռան ընթացքում:
Հիշեցնենք, որ ամռան ընթացքում թիմից հեռացան մի շարք վետերաններ, այնուհետև կայացավ Տիագո Սիլվայի և Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը ՊՍԺ:
- Մեզ սերնդափոխություն է հարկավոր. դա և օգտակար է, և վնասակար: Կառլո Անչելոտտին բախտավոր անձնավորություն է, քանի որ այն ժամանակների Միլանում հանդես էին գալիս երիտասարդ Զեդորֆը, Ինձագին, Նեստան և Գատուզոն, - հայտարարել է Ալլեգրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել