Ուրիշ ձև հնարավոր չէ բնութագրել այն էմոցիոնալ վերելքը, որը հիմա տիրում է մի ամբողջ հայության մոտ:

Հա, ես գիտեմ, որ շատ վախտ դա ունի ուղղակի ձևական բնույթ ու կրում է ցուցադրական վարք, սակայն իմ մոտ ու իմ ծանոթների մի ամբողջության մոտ, դա լիովին ռեալ ու մաքուր զգացմունք է: Մենք ոչ քաղաքականացնում ենք այն, ոչ տալիս ենք երանգ, կամ այլաձև աստառ` մենք ուղղակի ՈՒՐԱԽ ԵՆՔ~

Դե հա, մեծ մասով դրանք դեռ, որ սպորտային հաղթանակներ են, որ ոգևորում են մեզ, սակայն դրանց ետևից չեն երևում դանդաղ, բայց անկասելի փոփոխությունները, որոնք իրականում տալիս են նոր տեսք և բովանդակություն մեր հասարակությանը ու ազգին: Այո´, աղբը շատ է, այո´, շատ են նաղացած ու “կոռմուշկից կտրված”-ները, այո´, քննադատումը դառել է ազգաին սպորտաձև` մեկ ա, լավն ենք:

Բարի առավոտ ու բարի աշուն իմ սիրելիները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել