ԵՐԵՒԱՆ.– Եւրասիա համագործակցութեան հիմնադրամի «Մետիա Պաս Թուր» ծրագիրի ծիրին մէջ Հայաստան գտնուող թուրք լրագրողները այցելեցին Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը: Անոնք շրջագայեցան Հայոց Ցեղասպանութեան թանգարանի ժամանակաւոր ցուցադրութիւններու սրահին մէջ, ծանօթացան Հայոց Ցեղասպանութեան վերաբերող փաստաթուղթերուն եւ տեղեկութիւններուն։
Այնուհետեւ հայ եւ թուրք լրագրողները հանդիպում եւ աշխոյժ քննարկում ունեցան Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէն, Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյեանի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahea.ajemian/posts/564092120403562?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել