Անկեղծ ասած, տարակուսած եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից։ Այստեղ են ասել, չգիտես՝ լաս, թե խնդաս։ Ծերունական մառազմ բառակապակցությունն էլ արդեն ասելս չի գալիս։
Արդեն լուրջ կասկածներ ունեմ, որ Լ. Տ.-Պ.-ն կկարողանա շարունակել անգամ մեմուարներ կամ գիտական աշխատություններ գրելու իր շատ սիրելի գործը։ Մինչդեռ նա լավ գիտնական էր։
Փաստորեն, Լ. Տ.-Պ.-ի ելույթը ոչ թե իշխանությանն էր ուղղված, այլ ընդդիմության իրենց գործընկերներին։ Ինչ-որ խանդի տեսարաններ են նկատվում, ինչպես ինքն է ասում, ընդդիմադիր համարվող որոշ լուսանցքային ուժերի նկատմամբ։ Ու վաղուց արդեն թոշակառու քաղաքական գործիչը կատաղել, ընկել է ընդդիմադիր մյուս ուժերի ջանին։ Հավանաբար մտավախություն ունի, որ թիվ մեկ ընդդիմադրի դափնին շատ շուտով իր ձեռքից կխլեն։
Տակտիկան չհանրայնացնելն էլ ավելի շուտ բխում էր տակտիկա չունենալու հանգամանքից, ոչ թե գաղտնիությունից։
Իսկ անեկդոտային պոպուրին ծերունու կարոտաբաղձության հետևանքն է։ Մարդն ապրում է անցյալով՝ չունենալով ներկայի իրական զգացողություն և ապագայի հաշվարկված քայլեր։
Ցավում եմ, շատ եմ ցավում Լևոն Տեր-Պետրոսյանի համար։