Ուրեմն լսեք. հիմա նախագահական ընտրարշավ չէ, ու Լևոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը չի առաջադրել: Ինձ թվում է` ամենաանհույս բթամիտն անգամ սա գիտի: Լևոն Տեր-Պետրոսյանն իր խաղաղ կյանքից հրաժարվել ու դուրս է եկել փողոց, որ օգնի հասարակությանը` ազատվել սեՌժիկի բանդայից, որը Հայաստանը կործանում է: Հուսով եմ, ամենադեբիլագույնն անգամ սա հասկանում է: Ուրեմն, աննկարագրելի իմաստուն վերլուծագանգերին դուր չեն գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետները: Իրենց իրավունքն է: Իսկ ավելի անկեղծ` ջհանդամ թե դուր չեն գալիս: Ամենաերկարականջն էլ հասկանում է, որ հիմա առաջնայինն էս իշխանություններից ազատվելն է, ու վայրահաչոցները Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ միմիայն իշխանություններին են ձեռնտու: Որովհետև երկինք թռչեք, իջնեք ներքև` ստիպված եք խոստովանել, որ դուք ի վիճակի չեք էդքան ժողովուրդ հավաքելու ու ձեր իմաստուն տեսլականները հասարակությանը հասցնելու: Սառը ջուր խմեք ու խոստովանեք, որ չեք կարողացել, չեք կարողանում ու տեսանելի ապագայում չեք էլ կարողանալու: Եթե քիչ թե շատ ուղեղ ունեք և իրոք ուզում եք, որ սեՌժիկն իր բանդայով ռադը քաշի, ուրեմն պետք է կանգնեք էն ուժերի կողքին, որոնք ի վիճակի են մոբիլիզացնելու հասարակությանը: Իսկ սեռԺիկի ու իր բանդայի ռադ լինելուց հետո գնացեք` ուզում եք արևմտամետի ընտրեք, ուզում եք` կորեամետի, ուզում եք` այլմոլորակամետի:
ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԴՈՒՔ ՁԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԳՏՆԵՔ: Հասկացա՞ք, թե՞ շարունակելու եք բարբաջել-բարբաջել ու բարբաջել:
Թե կշարունակեք, ուրեմն անտեղի ձեզ պատեպատ մի տվեք, եթե ասում ենք` սեՌժիկի հաճախորդներն եք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lizadjan/posts/807258895963216
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել